Գլխավոր էջ Գլխավոր «Դե ընտրի՛, եղբայր, հիմա՛ մահացի, ի՞նչ պրոբլեմ»․ Dr. Դավիթ

«Դե ընտրի՛, եղբայր, հիմա՛ մահացի, ի՞նչ պրոբլեմ»․ Dr. Դավիթ

2056
0

Կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը մարդկանց շրջանում տարակարծությունների տեղի տվեցին։ Մի մասի պնդմամբ՝ դրանք անվնաս են, մյուս մասի կարծիքով էլ՝ պատվաստվելով հետագա բարդացումներից չենք խուսափի։ Այս առումով բժիշկների, պրոֆեսորների և տարբեր բնագավառների ներկայացուցիչների տեսակետները ևս հակասական են։ Օրինակ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանի համար զարմանալի է, որ մարդիկ կարծում են, թե պատվաստվելուց հետո, մի քանի տարի հետո հնարավոր է ինչ ինչ բարդություններ ունենալ։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել էր․

«Զարմանում եմ, որ պատվաստանյութից կարելի է մի քանի տարի հետո սպասել որևէ սարսափելի բարդության, անգամ մահվան»,-նշել էր նա ու հավելել, որ պատվաստանյութերն արդեն իսկ հետազոտված են և օրինակ էր բերել, ասելով, թե  աշխարհում 4 մլրդ մարդ արդեն պատվաստվել է․

«Մահեր եղել են, բայց ապացուցված չէ, որ պատվաստումից է։ Դա էլ է հակավակսերի միֆերից։ Դու ունես երկու տարբերակ, կամ չպատվաստվես, հիվանդանաս ու մահանաս հենց հիմա, կամ էլ պատվաստվես ու կարողա պատահի եսիմ քանի տարի հետո ունենաս բարդություն, դե ընտրի եղբայր, հիմա մահացի, ինչ պրոբլեմ»,-Civilnet-ի եթերում ասել է բժիշկը։

Շատ են խոսակցությունները նաև վերարդատրողական առողջության վերաբերյալ, ըստ որոշ մասնագետների, պատվաստվելուց հետո մարդիկ կարող են վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունենան, մի մասի գնահատականներով էլ՝ ոչ թե պատվաստանյութն է ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա, այլ՝ կորոնավիրուսը։

Բժիշկ Դավիթ Պետրոսյանի հավաստմամբ՝ արդեն իսկ ապացուցված է, որ պատվաստանյութը չի ազդում վերարտադրողական առողջության վրա։

«Աշխարհում պատվաստված 4 մլրդի մեջ միլիոնավոր կանայք կամ հղիանալուց առաջ են պատվաստվել, և նրանք ովքեր հղի են եղել, բայց չեն իմացել, նրանք բոլորը շատ լավ հղիությունը տարան ու առողջ երեխաներ ունեն, զարգացած երկրներում արդեն հորդորվում է հղիների պատվաստումը։Մենք էլ ենք հորդորում։ Ամեն դեպքում դա հղին պետք է որոշի»,-նշել էր նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ