Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է ծխողի հազը տարբերվում մրսած մարդու հազից

Ինչո՞վ է ծխողի հազը տարբերվում մրսած մարդու հազից

372
0

Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք հազը մրսածության հետեւանք է, նշում է թոքաբան Վլադիմիր Շմելյովը։ «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում մասնագետը նշել է նաեւ, թե ինչպես կարելի է մրսած մարդու հազը տարբերել ծխող մարդու հազից։

 

Նրա խոսքով՝ ծխող մարդկանց մոտ խորխոտ հազը կարող է լինել տարվա մեջ 3 ամիս։ Այդպիսի հազի առաջացման ֆոնին ծխողի ջերմությունը չի բարձրանում, ինչպես նաեւ դող կամ մկանային ցավեր չեն լինում, ինչպես պատահում է սուր շնչառական վիրուսային վարակի ժամանակ։

 

Մրսածության հազը, թոքաբանի խոսքով, սկսվում է չոր հազով, եւ միայն հետո է սկսվում խորխարտադրությունը։ Սուր շնչառական վիրուսային վարակի ժամանակ հազը սովորաբար վերանում է 3 շաբաթվա ընթացքում։ Մրսած մարդը կարող է նաեւ ցավեր ունենալ կոկորդում եւ մկաններում, կարող են լինել հարբուխ եւ ջերմություն, ինչպես նաեւ հնարավոր են այլ ախտանշաններ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ