Գլխավոր էջ Օրվա թեման «Որոշ մարդիկ պատվաստվելուց հետո, էլի վարակվում են»․ Դավիթ Պետրոսյան

«Որոշ մարդիկ պատվաստվելուց հետո, էլի վարակվում են»․ Դավիթ Պետրոսյան

997
0

Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքներին, Civilnet-ի եթերում նշել է,որ  այս ընթացքում ավելի շատ խոսվում է ոչ թե մահերի, այլ հետկովիդյան շրջանի մասին․

«Այդպիսի խայտաբղետ տեսարան ոչ մի ուրիշ ինֆեկցիա չի տալիս, օրինակ՝ սեզոնային գրիպը, հիվանդանում լավանում ենք և ոչ մի հետևանք չի լինում, իսկ կորոնավիրուսից հետո մարդկանց մոտ մնում են հետևանքներ՝ համ ու հոտի, հիշողության հետ կապված։ Կան նաև նյարդաբանական բարդություններ, մարդիկ կան, ովքեր ծանր են ընթացքը տարել, դեմքին նայում ես՝ ծռված է, սկսվում են նյարդային ցավեր։ Մարդիկ շատ գանգատներ ունեն հիշողության հետ կապված»,-ասել է բժիշկ Պետրասյանը։

Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ հիմա մենք ունենք վարակումների իջեցում, դա կապվում է մի կողմից բնական ալիքաձև ընթացքի հետ, մյուս կողմից էլ պատվաստումների։

«Պատվաստման թվերից մենք դժգոհում ենք, բայց, այդուհանդերձ վարակվածների ու մահերի վիճակագրության վրա այն ազդում է։ Կարծիք կա, որ որոշ ժամանակ անց մենք մահերի թվերի իջեցում ենք ունենալու։ Եթե պատվաստումների ծածկույթը 60-70 տոկոսի հասցնենք, մենք արդեն էսպիսի վիճակ չենք ունենա, մահացություն կլինի, բայց ցածր ցուցանիշով»,-ասել է նա։

Անդրադառնալով պատվաստումների ընթացքին, նա նշել է, թե հակավակսերը ուզում են տպավորություն ստեղծել, որ պատվաստվես՝չպատվաստվես պատկերը նույնն է, բայց իրականում դա այդպես չէ։

«Տոկոսը խիստ ավելի ցածր է, պատվաստավածների մեջ շատ փոքր թիվն է վարակվում, մեծ մասը անախտանիշ են,մի փոքր մասը կորոնավիրուսի թեթև տեսակի նշաններ է ունենում, մեծ մասը հիվանդանոց չեն հասնում։ Ասեմ ավելին, ոչ մի պատվաստանյութ չի բերում 100 տոկոս արդյունավետության։ Որոշ մարդիկ պատվաստվելուց հետո, էլի վարակվում են։ Բայց դա առիթ չէ  պատվաստումներից հրաժարվելու համար։ Երիտասարդներին կասեմ, որ օրինակ՝ Դելտա շտամի պարագայում կարող է ծանր ընթացք լինել, այս վիրուսը մշտապես մուտացվում է։ Խոսք է գնում այն մասին, որ կարող է շտամ լինել, որը կսկսի վարակել երեխաներին։ Մենք չպետք է թողնենք, որ յուրաքանչյուր շտամ մեր մեջ արագ տարածվի և ունենանք մանկական մահացություն»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ