Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դելտա շտամը կարող Է ինքնաոչնչանալ

Կորոնավիրուսի դելտա շտամը կարող Է ինքնաոչնչանալ

277
0

Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատայի համալսարանի հետազոտողները ենթադրություն են հայտնել, թե երկրում նոր կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող Էր դադարել դրա ինքնաոչնչացման հետեւանով: Այդ մասին ասված Է նոյեմբերի 22-ին Sankei Shimbun թերթում զետեղված նյութում։

 

Ճապոնացի գիտնականների տեսության համաձայն՝ շտամի համագենում կուտակվել են չափազանից շատ մուտացիաներ, որոնք հանգեցրել են nsp14 առանցքային սպիտակուցի աշխատանքի փոփոխության, սպիտակուց, որը պատասխանատու Է վիրուսի կազմության մեջ սխալների ուղղման համար: Այդ պատճառով սպիտակուցը դադարել Է գոծել նորմալ կերպով, ինչն, իր  հերթին, հարուցել Է անկանոնություններ շտամի վերարատադրության գործընթացում եւ, որպես հետեւանք՝ դրա ինքնաոչնչացման: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների թվի խոշոր բռնկում Է արձանագրվել հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին, երբ Տոկիոյում տեղի Էին ունենում Օլիմպիական խաղերը: Երկրում կանոնավորապես նորանում Էր ախտահարվածների քանակի օրական աճի հակառեկորդը, սակայն սեպտեմբերին դրությունն զբալիորեն բարելավվել Է: Այժմ Ճապոնիայում համաճարակի Էական անկում Է դիտվում. նոյեմբերի 21-ին, օրինակ՝ արձանագրվել Է ախտահարման ընդամենը 143 նոր դեպք: Դա օգոստոսի վերջի առավելակետային ցուցանիշների շորջ 1 տոկոսն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ