Գլխավոր էջ Նորություններ ԱՀ ԱՆ-ը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է «Ինսուլին» և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների...

ԱՀ ԱՆ-ը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է «Ինսուլին» և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների հերթական խմբաքանակը

559
0

ԱՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 17 N266-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2021թ. դեկտեմբեր և 2022թ. հունվար-փետրվար ամիսների «Ինսուլին», «Դիաբետոն» և արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ երիզներ` 0-18 տ. (առաջին տիպի) դեղամիջոցների բաշխացուցակը:

 

Միաժամանակ նույն հրամանով «Արևիկ» մանկական բուժմիավորմանն է հատկացվել «Նորդիտրոպին-նորդիլետ» (սոմատրոլիտ) 10մգ/1,5 դեղամիջոցը, որը կտրամադրվի «Աճի հորմոնի անբավարարություն» ախտորոշված 0-18 տարեկան երեխաներին:

 

«ԱՀ առողջապահության նախարարությունը այսուհետ հետևողական կլինի ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ մի շարք հիվանդություններով տառապող անձանց անխափան դեղորայքային ապահովման գործընթացի նկատմամբ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ