Գլխավոր էջ Նորություններ Գործադիրը բյուջեից հերթական 1.2 մլրդ դրամը հատկացրեց կորոնավիրուսի դեմ պայքարին

Գործադիրը բյուջեից հերթական 1.2 մլրդ դրամը հատկացրեց կորոնավիրուսի դեմ պայքարին

271
0

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող 35 հարցի փաթեթում ընդգրկված՝ միայն ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում նախատեսող 13 նախագծերից մեկով Առողջապահության նախարարությանը 1.2 մրդ դրամ հատկացրեց:

 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը (հաշվարկը ներկայացվում է ստորև) պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,260,000 հազ դրամի սահմանված չափաքանակով, ընդ որում նշված գումարի անհրաժեշտությունը կառաջանա 08.11.2021թ-ից»:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ