Գլխավոր էջ Օրվա թեման «Պատվաստումով կանխում ենք մահացությունը, շատացնում՝ վարակը»․ Լամարա Մանուկյան

«Պատվաստումով կանխում ենք մահացությունը, շատացնում՝ վարակը»․ Լամարա Մանուկյան

2702
0

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը, Medmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Քովիդ պատվաստանյութերի արդյունավետությանը նշել է, որ արդեն «Դելտա» շտամի օրոք մենք ունենք պատվաստանյութերի ցածր արդյունավետություն։

«Մենք բոլորս գիտենք, որ պատվաստանյութը չի պաշտպանում վարակելիությունից։ Դրանք միտված են նրան, որպեսզի արտադրվեն հակամարմիններ և պաշտպանեն վարակելիությունից, բայց չի պաշտպանում, որովհետև վարակն անընդհատ մուտացվում է։ «Pfizer» պատվաստանյութն ուներ 96 տոկոս արդյունավետություն, իսկ «Դելտա» շտամի ժամանակ 39 տոկոս, այսինքն՝ կամաց-կամաց թուլանում է, իհարկե, պետք է ստեղծվեն նոր պատվաստանյութեր»,-նշել է Մանուկյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ մինչև չհայտնվի դիպուկ հակավիրուսային դեղորայքը, մենք վիրուսը հաղթահարել չենք կարող։

«Հիմա պատվաստման գործընթացն ուղղված է միայն մահացության և շատ ծանր դեպքերի կանխարգելմանը»,-նշել է Լամարա Մանուկյանը։

Ըստ բժշկուհու՝ մենք պատվաստման գործընթացքի հետ համատեղ, պետք է կանխենք նոր վարակվածների ավելացումը։

«Պատվաստման ընթացքում մարդիկ միմյանցից վարակվում են։ Կարծում եմ պատվաստվելուց առաջ պետք է թեստավորել մարդկանց։ Երկրորդը՝ գոյացող հերթերը կանխել ինչ որ ձևով։ Ոչ մի մարզում չի պահպանվում լուրջ հակասանիտարահիգիենիկ պայմանները։ Մենք ինչ ենք անում՝ պատվաստումով կանխում ենք մահացությունը, շատացնում ենք վարակը։ Վերջապես պետք է հասկանալ, որ այս մարդկանցից կլինեն այնպիսիք, ովքեր ծանր կտանեն ընթացքը»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ