Գլխավոր էջ Գլխավոր Վիճակագրական կոմիտեից ստացած մահերի թվերը չէին համապատասխանում ՔԿԱԳ-ի ներկայացրած թվերին․ Արա Զոհրաբյան

Վիճակագրական կոմիտեից ստացած մահերի թվերը չէին համապատասխանում ՔԿԱԳ-ի ներկայացրած թվերին․ Արա Զոհրաբյան

1740
0

Շատ մասնագետներ բազմիցս բարձրաձայնում են այն հարցը, որ մեզ մոտ կորոնավիրուսից մահացածների հստակ տվյալներ դեռևս ներկայացված չեն։ Պատվաստումները շարունակվում են, սակայն դրան զուգահեռ շատ ու շատ խնդիրներ են առաջ գալիս։ Խնդիրների ու բացթողումների մասին բազմիցս խոսվել է, սակայն, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը կարծում է, որ այստեղ, ամենալուրջ ու կարևոր խնդիրը վստահությունն է։ Եվ մեր հասարակությունը չունի վստահություն իշխանության նկատմամբ․ «Այս դեպքում, բնականաբար փաստարկված է այդ վերաբերմունքը, որովհետև ի սկզբանե անլրջացրեցին նաև այս վիրուսի հետ կապված ամեն ինչ։ Հիշում ենք, որ վարչապետի խոսքով՝ սա գրպի նման մի բան է, ԱՆ-ի նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ ասում էր՝ դիմակը չի պաշտպանում, բացօթյան տարածքում առհասարակ դիմակ կրել չարժե, և հետո մենք ականատես ենք լինում դիմակների պարտադրանքին։ Դրան գումարած մենք տեսնում ենք կառավարության դիրքորշումը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Այդուհանդերձ, 2018թ քաղաքացիները տուգանվել էին 4միլիարդ դրամի չափով, 2018 թվականից հետո, 2019թ-ին՝ 6միլիարդ, 2020-ին՝ 9միլիարդ։ Այսինքն, նման խոսքերն ու գործերը երբ որ չեն համընկնում, բնականաբար քաղաքացին չի վստահում»,— նշում է Զոհրաբյանը։

Ընդգծեց, որ իրեն, որպես քաղաքացի, հետաքրքրիր էր ընդհանուր մահերի թիվը, երբ որ  ամեն օր լսում ենք, որ այսքան մարդ մահացել է քովիդից․ «Ես հարցումներ կատարեցի, փորձեցի թվերն էլ հասկանալ, որպեսզի ընդհանուրի մեջ վերլուծելով՝ տեսնենք իրականում խնդիրը որտե՞ղ է։ Վիճակագրական կոմիտեից ստացել եմ թվեր, որոնք չէին համապատասխանում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մահերի թվերին, որը հենց գրանցում է մահերի թիվը։

Օրինակ՝ 2021թ հունվարի համար վիճակագրական կոմիտեն ինձ տվել է պաշտոնական փաստաթուղթ, որ հունվարին մահացել է 3089 մարդ, ԿԳԱԿ մարմինը տվել է 3313 մարդ։ Այսինքն, 224 մարդ վիճակագրական կոմիտեն պակաս է ցույց տվել։ Ես այսպես եմ պատկերացնում, կովիդը պետք է որ մահերի ընդհանուր ցուցանիշը բարձրացներ, այսինքն, եթե կովիդը լրացուցիչ ազդում է մարդկանց կյանքի վրա, բնականաբար ընդհանուր թվերը պետք է բարձրանային»,-ընդգծեց Զոհրաբյանը։ Նա ներկայացրեց նաև տվյալներ, ըստ որի՝ 2021թ հունվարին մահացել է 3313 մարդ, կորոնավիրուսից՝ 261 մարդ, սեպտեմբերին՝ կորոնավիրուսից 495 մարդ, այսինքն 234-ով ավել։ Այսպիսով, ընդհանուր մահացության թիվը կազմում է 2559 , 754-ով պակասել է․ «Կոնկրետ ինձ համար շատ զարմանալի է դա։ Հիմա ինձ շատ հետաքրքրում է, ինչ-որ մանիպուլյացիա կա՞, թե՞ չկա, քանի որ ուղիղ հակառակը պետք է լիներ»։

Կորոնավիրուսից մահացածների թվի վերաբերյալ դեռևս շարունակվում են քննարկումներն ու խոսակցությունները։ Շատերին անհանգստացնող հանգամանքն այն է, որ ԱՆ-ի ներկայացրած տվյալներն ու վերլուծությունները բավարար չեն, թեպետ վերլուծություն, որպես այդպիսին՝ կարծես լիարժեք չի էլ եղել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ