Գլխավոր էջ Medmedia TV Բնական իմունիտետն է ուժե՞ղ, թե պատվաստման արդյունքում ձևավորվածը

Բնական իմունիտետն է ուժե՞ղ, թե պատվաստման արդյունքում ձևավորվածը

681
0

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն անդրադառնում է այն հարցին, թե բնական իմունիտետն է ավելի ուժեղ Քովիդի հանդեպ, թե պատվաստման արդյունքում ձևավորվածը։ «Առողջապահության նախարարության կողմից համառորեն անտեսվում է Քովիդով հիվանդացած և ապաքինված մարդկանց մոտ ձևավորված բնական իմունիտետի պաշտպանիչ նշանակությունը։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նախարարի հրամանով՝ սկզբում հիվանդացած մարդկանց թույլ էր տրվում 14 օր հետո պատվաստվել, հղում էր կատարվում ԱՀԿ-ի առաջարկներին։ Այստեղ հարկ է նշել, որ նախարարությունն ընտրողաբար է կատարում ԱՀԿ-ին հղումներ»,-նշել է Գրիգորյանը։

Ըստ նրա՝ միայն քննադատություններից հետո նախարարությունը կատարեց կիսաքայլ և հիվանդացածների մոտ պատվաստման ժամկետը սահմանեց առաջին ՊՇՌ դրական արդյունքից մինչև 90 օր ժամանակահատվածում։ Գրիգորյանի խոսքով՝ անտեսվում է բնական իմունիտետի գործոնը և փաստացի հիվանդացածից մինչև 90 օրվա ընթացքում ակնկալվում է պատվաստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ