Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ են դիսլեքսիայով երեխաները տարբերվում մյուս երեխաներից

Ինչո՞վ են դիսլեքսիայով երեխաները տարբերվում մյուս երեխաներից

241
0

Դիսլեքսիա ունեցող երեխաներին ավելի երկար ժամանակ է պահանջվում տեսողական տեղեկատվության մշակման համար, պարզել է հետազոտողների միջազգային թիմը: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience-ում։

 

Փորձի ընթացքում Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից եւ ԱՄՆ-ից մասնագետները խնդրել են 6-14 տարեկան 100 երեխայի (50 դիսլեքսիայով եւ 50 առանց դիսլեքսիայի) որոշել շարժման կետերի ընդհանուր ուղղությունը։ Թեստի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի էլեկտրաէնցեֆալոգրաֆիա են արել, որպեսզի ուսումնասիրեն ուղեղի ակտիվությունը:

 

Ինչպես պարզվել է, դիսլեքսիա ունեցող երեխաներին ավելի երկար ժամանակ է պահանջվել տեսողական տեղեկատվություն ստանալու համար, եւ նրանց պատասխանների ճշգրտությունն ավելի քիչ է եղել, քան նրանց հասակակիցներինը: Ավելին, նրանց ուղեղի ակտիվությունը տարբերվել է՝ առաջադրանքը կատարելու ընթացքում գլխուղեղի մուգ հատվածների սինխրոն ակտիվությունը բոլոր մասնակիցների մոտ մեծացել է, իսկ դիսլեքսիայով երեխաների մոտ դա ավելի դանդաղ է տեղի ունեցել:

 

«Անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն՝ պարզելու համար, թե արդյոք ընթերցանության ուսուցումը կարո՞ղ է վերացնել տեսողական տեղեկատվության մշակման եւ որոշումների կայացման այս տարբերությունները կամ բացատրել դիսլեքսիայի պատճառները»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ռեդինգի համալսարանի Աուտիկ սպեկտրի խանգարումների կենտրոնի առաջատար գիտաշխատող Քեթի Մենինգը։

 

Ըստ հետազոտողների՝ այս աշխատանքը վկայում է դիսլեքսիայի եւ շարժումների տեղեկատվության մշակման գործընթացի միջեւ կապի մասին, թեեւ դրա պատճառները դեռեւս պետք է պարզել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ