Գլխավոր էջ Գլխավոր Երեխաների պատվաստումը` միայն Pfizer-ո՞վ․CDC

Երեխաների պատվաստումը` միայն Pfizer-ո՞վ․CDC

522
0

Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Առողջապահության նախարարը հայտարարել էր, որ երեխաների պատվաստումն անվտանգ է և արդյունավետ, իսկ 12 տարեկանից բարձր երեխաները՝ ծնողների համաձայնությամբ կարող են պատվաստվել «Մոդեռնա» պատվաստանյութով (https://medmedia.am/?p=80867): Հիվանդությունյերի վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել էր այն մասին, որ «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում կատարվել է փոփոխություն ու այն այլևս կիրառելի է երեխաների համար և 45 երեխա արդեն պատվաստվել է (https://medmedia.am/?p=81257):

Ի դեպ՝ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 5-11 տարեկան երեխաները պետք է ստանան պատվաստման չափաբաժնի 1/3 մասը, իսկ 12-17 տարեկան երեխաներին թույլատրված է ստանալ միայն Pfizer BioN-Tech ընկերության արտադրած պատվաստանյութը:

«COVID-19-ի դեմ համատարած պատվաստումը կարևոր գործիք է բոլորին, հատկապես ամենաբարձր ռիսկի ենթարկվածներին, ծանր հիվանդություններից և մահից լավագույնս պաշտպանելու համար: Մարդիկ, ովքեր լիովին պատվաստված են, կարող են ապահով կերպով վերսկսել բազմաթիվ գործողություններ, որոնք արել են մինչև համաճարակը: 5 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները կարող են ստանալ Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութի տարիքին համապատասխան չափաբաժին»,-գրված է կայքում:

Աղբյուրի համաձայն՝ 5-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված Pfizer-BioNTech պատվաստանյութն ունի նույն ակտիվ բաղադրիչները, ինչ մեծահասակներին և դեռահասներին տրվող պատվաստանյութը: Այնուամենայնիվ, 5-ից 11 տարեկան երեխաները չեն կարող ստանալ Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութը, որը տրվում է մեծահասակներին և դեռահասներին: Բացի այդ, 5-ից 11 տարեկան երեխաները ստանում են տարիքին համապատասխան չափաբաժին, որը կազմում է Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութի մեծահասակների չափաբաժնի մեկ երրորդը:

Ըստ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի՝ Առողջապահության նախարարության և ՀՎԿԱԿ աշխատակիցները շարունակում են արտադրողի և միջազգային կառույցների սահմանած ցուցումներից դուրս կիրառել պատվաստանյութերը և դրանով նպաստում են պատվաստանյութերի նկատմամբ բնակչության վստահության նվազմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ արդեն պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա:

Հիշեցնենք նաև, որ Սկանդինավյան մեկ այլ երկիր՝ Նորվեգիան, 30-ից ցածր տարիքի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «Ֆայզեր»-ով պատվաստվել։Ֆինլանդիան ևս, հետևելով հարևան Շվեդիային և Դանիային, սահմանափակեց COVID-19-ի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար։ Դա բացատրվում է սիրտ-անոթային համակարգի վրա հազվագյուտ կողմնակի ազդեցությամբ, միոկարդիտով։ Միոկարդիտը սրտամկանի բորբոքումն է։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ