Գլխավոր էջ Նորություններ Հումք թե երկրորդային աղտոտում. «Տաշիր Պիցցայում» վարակի աղբյուրը դեռ հայտնի չի

Հումք թե երկրորդային աղտոտում. «Տաշիր Պիցցայում» վարակի աղբյուրը դեռ հայտնի չի

580
0

Դեռ հայտնի չի, թե «Տաշիր Պիցցայում» վարակի աղբյուրը հումքն էր, թե՞ գործ ունենք տեղում երկրորդային աղտոտման հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

 

Նրա խոսքով, սննդային կետերից լաբորատոր փորձաքննությունների համար նմուշառումներ էին վերցվել, որոնք հետազոտվել էին: Հետազոտությունների շրջանակը ընդլայնվել էր, դրանում ընդգրկվել էին նաեւ մատակարար ընկերություններից եւ սննդամթերք արտադրողներից վերցված նմուշները:

 

Մասնագետի խոսքով, դեռ պատրաստ են միայն նախնական արդյունքները, իսկ հումքը մատակարարող կազմակերպությունների փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, այդ իսկ պատճառով, դեռ պարզ չի, վարակի աղբյուրը հումքն է, թե՞ գործ ունենք տեղում երկրորդային աղտոտվածության հետ:

 

Վահե Դանիելյանի խոսքով, խնդիրը լոկալիզացվել է, եւ նոր թունավորման դեպքեր այլեւս չեն գրանցվում: «Տաշիր Պիցցայի» կետերում ախտահանման աշխատանքներ են կատարվել, աշխատակիցները բուժզննում են անցել, ինչից հետո ցանցը գործունեությունը վերսկսելու թույլտվություն է ստացել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ