Գլխավոր էջ Գլխավոր Ավելի քան 450 հղի պատվաստվել է Covid 19-ի դեմ

Ավելի քան 450 հղի պատվաստվել է Covid 19-ի դեմ

719
0

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացել է 28 տարեկան ծննդկան, ում մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը: Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Այն որ Դելտա շտամը առանձնակի վտանգավոր է հատկապես հղիների համար, նախարարն ու բժիշկները բազմիցս են ասել։ Ավելին, հետաքրքիր է, որ հղիները պարտադիր պատվաստվողների ցուցակում չեն, այսինքն կարող են ըստ ցանկության պատվաստվել։ Թեպետ կարող ենք ենթադրել, որ նրանց պատվաստվելն ավելի քան ցանկալի է։ Վերջին շրջանում հղիների պատվաստման կարևորության մասին առանձնակի շատ է խոսվում։ Իհարկե, այստեղ ևս կան իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ։ Ինչևէ օրերս Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված ռեպորտաժում ՎՀԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնում է, որ երևի թե համաճարակային իրավիճակով պայմանավորված հղիներն գնում են պատվաստումների, որը շատ լավ միտում է։ Ըստ Սահակյանի՝ ավելի քան 450 հղի արդեն իսկ պատվաստվել է:

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ