Գլխավոր էջ Նորություններ Հեպարինը կարող է փրկել COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների կյանքը

Հեպարինը կարող է փրկել COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների կյանքը

530
0

Ցածր մոլեկուլային հեպարինը չի ազդում արյան մակարդման վրա ծանր COVID-19-ով հիվանդների մոտ, սակայն այն ճնշում է վիրուսի վարակիչությունը։ Այս անսպասելի եզրակացությանն են հանգել Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները։

 

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտությանը մասնակցել է 568 հիվանդ, որոնք COVID-19-ի ծանր ախտանիշներով հոսպիտալացվել են Ավստրիայի երեք շրջաններում։ Դրանցից 71.5 տոկոսը ցածր մոլեկուլային հեպարինի թերապեւտիկ չափաբաժիններ է ստացել, եւս 10.5 տոկոսը հակակոագուլանտներ է ստացել, որոնք վիտամին K-ի (ապիկսաբան եւ ռիվարոքսաբան) անտագոնիստները չեն:

 

5-16 օրվա ընթացքում բժիշկները հիվանդներից արյան պլազմայի նմուշներ էին հավաքում եւ գնահատում էին արյան մակարդման, բորբոքման եւ բջիջների մահվան մարկերները: Ինչպես պարզվել է, հակակոագուլանտներից եւ ոչ մեկը չի նվազեցրել D-դիմերի մակարդակը՝ ֆիբրինային սպիտակուցի քայքայման պրոդուկտ, որն առկա է արյան մեջ թրոմբի ոչնչացումից հետո, բայց հեպարինով բուժվող հիվանդների ապրելունակության մակարդակն ավելի բարձր էր:

 

Այս դեղամիջոցը ստացող հիվանդների մոտ վարակի շրջանը միջինում 4 օրով ավելի կարճ էր, քան մյուս հիվանդների մոտ: Հետազոտողներին զարմացրել է այն փաստը, որ ցածր մոլեկուլային հեպարինը կարծես կարող է ուղղակիորեն ազդել կորոնավիրուսի վարակիչության վրա։

 

Մասնագետների կարծիքով` հակակոագուլանտը կարող է պոտենցիալ կերպով ճնշել SARS-CoV-2-ի բջիջներին կապվելու ունակությունը՝ դրանով իսկ կանխելով դրանց վարակումը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ