Գլխավոր էջ Նորություններ 2021 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 9 սննդային թունավորումների իրադարձություն՝ 235 տուժածով

2021 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 9 սննդային թունավորումների իրադարձություն՝ 235 տուժածով

666
0

2021 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 9 սննդային թունավորումների իրադարձություն՝ 235 տուժածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

 

Նրա խոսքով, սննդային թունավորումների բռնկումներից 8-ը տեղի են ունեցել Երեւանում, 1-ը՝ Շիրակի մարզում: Թունավորումների դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել մանկական նախադպրոցական կազմակերպություններում, մայիս եւ հունիս ամիսներին: Հատկանշական էին նաեւ «Տաշիր Պիցցայի» մասնաճյուղերում արձանագրված թունավորումների դեպքերը՝ մեծ թվով տուժածներով:

 

Մասնագետի խոսքով, նման դեպքեր ամբողջ աշխարհում են արձանագրվում, ոչ մի երկիր դրանցից ապահովագրված չի: Սակայն նման դեպքերի ռիսկերը նվազեցնելու համար երկրները որոշակի պահանջներ են մշակում եւ հետամուտ են լինում դրանց պահպանմանը:

 

Ինչպես նշեց մասնագետը, շատ կարեւոր է պարզել, թե սննդամթերքը որ փուլում է աղտոտվում. հու՞մքն է աղտոտված, պահմանման ընթացքու՞մ է աղտոտվել, թե՞ երկրորդային աղտոտում է տեղի ունեցել պատրաստման կամ բաշխման ընթացքում: Այդ ամենը, մասնագետի խոսքով, պետք է պարզել, որպեսզի հնարավոր լինի ընդհատել վարակի տարածման շղթան:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ