Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսը նահանջում է Հեռավոր Արևելքից

Կորոնավիրուսը նահանջում է Հեռավոր Արևելքից

546
0

Հեռավոր Արևելքում կորոնավիրուսը նահանջում է: Չինաստանի ողջ տարածքում այն աննախադեպ նվազել է թե՛ նոր դեպքերի, թե՛ մահացությունների թիվը: Օրեցօր նվազման մասին է խոսում նաև Հարավային Կորեան: Բայց Արևմուտքում առայժմ այն մտահոգության տեղիք է տալիս: Կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) հայտարարումը լրացուցիչ մտահոգությունների և առավել խիստ միջոցների իրականացման անհրաժեշտություն ստեղծեց:

Եվրոպական երկրները նոր միջոցներ են ձեռնարկում: Ֆրանսիան անցել է համընդհանուր առողջապահական մոբիլիզացիայի, Մեծ Բրիտանիան անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջորդ՝ հապաղման փուլ: Այդ ընթացքում կորոնավիրուսի տարածման առաջնային օջախ համարվող Չինաստանից ստացված տվյալները վկայում են, որ երկիրն անցել է համաճարակային պիկը և այն նվազում է: Թե՛ նոր դեպքերի, թե՛ մահացությունների թվով անհամեմատ նվազում կա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ