Գլխավոր էջ Նորություններ Մի շարք կազմակերպություններ այսուհետ կաշխատեն առցանց

Մի շարք կազմակերպություններ այսուհետ կաշխատեն առցանց

673
0

Այս պահին պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 8 դեպք: Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերի ժամանակ նաեւ խորհուրդ տվեց հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ, ինքնամեկուսանալ:

Եվ ահա, վարչապետի կոչերից հետո շատ գրասենյակներ, կազմակերպություններ որոշել են այդպես վարվել: Օրինակ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը անորոշ ժամանակով աշխատելու է տնից։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եւս հայտարարություն է տարածել՝ ասելով, թե այսօրվանից դադարեցնում է դեմառդեմ իրավախորհրդատվություն տրամադրել և Վանաձորի, և Երևանի գրասենյակներում։ Կան կապի գրասենյակներ, որոնք եւս որոշել են այս օրերին չաշխատել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ