Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանցի գիտնականները ստեղծել են ԿԱՀ, որը կարող է նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի խտությունը

Ռուսաստանցի գիտնականները ստեղծել են ԿԱՀ, որը կարող է նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի խտությունը

529
0

Ռուսաստանի պաշտպանության նախարարության 27-րդ Գիտական կենտրոնի մասնագետները ստեղծել են հազվադեպ կենսաբանորեն ակտիվ հավելում (ԿԱՀ)՝ «ԿովԿԱՀ», որը կարող է 16 անգամ նվազեցնել կորոնավիրուսի խտությունը պացիենտի մոտ։ Այս մասին ասել է ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

 

«Կրասնայա զվեզդա» թերթի հետ զրույցում նա ասել է, որ ԿԱՀ արդյունավետության գնահատումից հետո դրանցից մեկի համար ստացվել է պետական գրանցման վկայական։

 

«Մեր իրականացրած փորձերը ցույց են տվել, որ սննդի մեջ կենսաբանորեն ակտիվ հավելումների, որն ստացել է «ԿովԿԱՀ» անվանումը, օգտագործման արդեն երկրորդ օրը վիրուսի քանակությունը քիթ-կոկորդում նվազում է երկու անգամ, իսկ վեցերորդ օրը դրա խտությունը կրճատվում է 16 անգամ»,- ասել է Կիրիլովը։

 

Նրա խոսքով՝ նորույթը նվազեցնում է կորոնավիրուսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, ինչի արդյունքում հիվանդությունն ընթանում է պակաս բարդություններով։

 

Գեներալ-լեյտենանտն ավելացրել է, որ ԿԱՀ հիմնական բաղադրիչները արոնիայի, էխինացեայի էքստրակտն է, ֆուկոիդանը, խաղաղօվկիանոսյան կաղամարի հիդրոլիզատը եւ բնական ծագման այլ նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի հակավիրուսային պաշտպանությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ