Գլխավոր էջ Նորություններ Որոշ անձինք վախեցնելով զերծ պահեցին մեր հղիներին պատվաստումներից. Ավանեսյան

Որոշ անձինք վախեցնելով զերծ պահեցին մեր հղիներին պատվաստումներից. Ավանեսյան

899
0

Հղիների շրջանում պատվաստման ցուցանիշը շատ ցածր է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

 

«Ցավոք սրտի, որոշ անձինք, մասնագետ էլ չեմ ուզում նրանց ասել, շատ մեծ դեր խաղացին և վախեցնելով, ապատեղեկատվություն տարածելով զերծ պահեցին մեր հղիներին պատվաստումներից»,- հայտարարեց առողջապահության նախարարը՝ հիշեցնելով այսօր հերթական հղի կնոջ մահվան դեպքը:

 

Նոր կոչ արեց հղիներին խորհրդակցել իրենց բժշկի հետ եւ նրա խորհրդատվության արդյունքում անպայման պատվաստվել:

 

Հարցին, թե ինչ է սպասվում այն բժիշկներին, որոնք հակապատվաստումային քարոզ են իրականացնում, Ավանեսյանն ասաց. «Կարծում եմ՝ կոնկրետ բժշկական կազմակերպությունը, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը, կարող է հանգիստ էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ դիտարկել, թե տվյալ բժշկի արարքը ինչքանով է տեղավորվում Հիպոկրատի շրջանակներում եւ այլն: Մենք ունենք նման հնարավորություն օրենքով սահմանված»:

 

Նա կոչ արեց լրագրողներին հարթակ չտրամադրել այն անձանց, որոնք ինչ-ինչ շահեր հետապնդելով տանում են ակտիվ հակաքարոզչություն. «Դա մեր հասարակության շրջանում սերմանել է իռացիոնալ վախեր: Մենք անընդհատ ասում ենք, մասնագետները  օրական տասնյակ ռեպորտաժներ են տալիս, բայց այդ վախերը հաղթահարելու գործընթացը դանդաղ ստացավ»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ