Գլխավոր էջ Նորություններ Բացահայտվել են փորձարկումներում ներգրավված կամավորների անձնական տվյալները

Բացահայտվել են փորձարկումներում ներգրավված կամավորների անձնական տվյալները

361
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼️ «Pfizer պատվաստանյութ»-ի փորձարկումները երեխաների շրջանում շարունակվում են

 

❗️Շարունակվում են «Pfizer պատվաստանյութ»-ի կլինիկական փորձարկումները երեխաների շրջանում։ Վերջերս ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գործակալությունը թույլատրել է արտակարգ իրավիճակներում «Pfizer պատվաստանյութ»-ի կիրառումը 5-11 տարեկան երեխաների շրջանում, մինչև այդ` 12-18 տարեկանների շրջանում:

 

📍Համաձայն «Կայզեր ընտանեկան հիմնադրամ»-ի կողմից անցկացված հարցմանը ԱՄՆ-ում ծնողների միայն 27%-ն է ներկայում պատրաստ տանել պատվաստման իրենց երեխաներին, 33%-ը ցանկանում են սպասել և որոշել ավելի ուշ, իսկ ծնողների 30%-ն ընդհանրապես չի պլանավորում պատվաստել իրենց երեխաներին։ Հարցված ծնողների 70%-ը անհանգստացած է պատվաստման հեռահար բացասական ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվության պակասով, ինչպես նաև նրանով, որ իրենց երեխաները պատվաստման արդյունքում կարող են ունենալ լուրջ հետևանքներ։ Ծնողների 2/3-ը խոստովանել են, որ անհանգստացած են պատվաստված երեխաների վերարտադրողական ֆունկցիայի վրա պատվաստանյութերի հետագա բացասական ազդեցությամբ։

 

Հ.Գ. Ինչպես հաղորդում է «British Medical Journal»-ը COVID-19-ի դեմ «Pfizer պատվաստանյութ»-ի կլինիկական փորձարկումների ժամանակ խախտվել են նմանատիպ հետազոտությունների համընդհանուր նորմերը և կանոնները։ Մասնավորապես, տվյալների մի մասը կեղծվել է, թաքցվել են պատվաստման արդյունքում առաջացած բացասական կողմնակի ազդեցությունները, բացահայտվել են փորձարկումներում ներգրավված կամավորների անձնական տվյալները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ