Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ո՞ր դպրոցները կգնան հեռավար ուսուցման․ նախարարը մանրամասներ ներկայացրեց

Ո՞ր դպրոցները կգնան հեռավար ուսուցման․ նախարարը մանրամասներ ներկայացրեց

1625
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ասաց, որ հուլիս-օգոստոս ամիսներին երկար քննարկում են ունեցել, թե ինչպես պետք է վերսկսել ուսումնական գործընթացը։

«Մի քանի սցենարներ քննարկվեցին, և համադրելով առողջապահական և կրթական ռիսկերը ընտրեցինք թիրախային փակման միջոցը։ Այն դասարանները, որտեղ 10 տոկոսի չափ կունենանք դեպք կամ ուսուցչական կազմի մեջ կունենանք դեպեր, այդ դպրոցները միանգամից կանցնեն հեռավար ուսուցման»,-ասել է նախարարը։

Ըստ Ավանեսյանի նախորդ տարի կտրուկ լոքդաունը արդարացված էր․«Այդ ընթացքը մեզ թույլ տվեց առողջապահական համակարգը բերել պատրաստվածության աստիճանի, դրանք երկարաժամկետ առումով բավականին վնասակար ազդեցություններ են ունենում։

«Որքան էլ ես՝ որպես Առողջապահության նախարար հակված լինեմ, որ այո, տոտալ լոքդաունները  շատ էֆեկտիվ, կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այն ժամանակը։ Լավ, մեկ շաբաթ, տասը օր, երկու շաբաթ, երկու ամիս, բայց հենց բացվում ենք՝ նորից նկատում ենք։ Մեկ շաբաթ արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելը, մեզ մի պահ հնարվորություն է տալիս մեղմելու առողջապահական համակարգը, այն վիճակում պահպանելու, որ մենք հնարավորություն ունենանք մեր պացիենտներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն տրամադրելու»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ բուհ-երը դեռ առցանց են իրականացնում դասապրոցեսը։

Նա նաև տեղեկացրեց, որ այն դպրոցները, որտեղ կլինեն բռնկումներ՝ կգնան հեռավար ուսուցման։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ