Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ են կերել «Տաշիր Պիցցայի» հաճախորդները և թունավորվել ․պատմում է քաղաքացին

Ի՞նչ են կերել «Տաշիր Պիցցայի» հաճախորդները և թունավորվել ․պատմում է քաղաքացին

2463
0

Նոյեմբերի 7-ին, ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր Պիցցա» պիցցերիաների կետերից օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյբուքյան էջից։ Հիշեցնենք,որ պիցցերիաների տարբեր ցանցերում սնված քաղաքացիները նոյեմբերի 5-ից սկսած տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով։ «Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Տաշիր Պիցցա» թիմը, նշելով, թե  մասնաճյուղերն իրենց նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

Medmedia.am-ը կապ հաստատեց թունավորված քաղաքացիներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց,որ դեռ նոյեմբերի 6-ի դրությամբ բուժում էր ստանում տանը։

«Շատ վատ վիճակում ենք այս պահին։ Նոյեմբերի 3-ին, երեկոյան 10-ի կողմերը,  4 հոգով Հյուսիսային պողոտայի «Տաշիր» պիցցայում ենք եղել։ Չորսս էլ ծանր ենք եղել։ Ամենածանրը 7-ամյա տղայիս վիճակն է, մյուս երեխաները  10 ու 15 տարեկան են։Կերել ենք հավով, խոզապուխտով պիցցա, ֆրի, ռիզոտտո, որը ամբողջությամբ չկերա, քանի որ ատամի տակ սառած սնկի կտորներ ընկան ու արդեն տարօրինակ թվաց ։Ամսի 4- ի լուսադեմին շտապ օգնություն կանչեցինք։ Անդադար փսխում էինք, 39.5 ջերմություն, լուծ , անտանելի գլխացավ ու գլխապտույտ։ Ինքնակամ հրաժարվել ենք հիվանդանոց տեղափոխվել՝ վախենալով Քովիդ համավարկից»,-նշել էր Մագա Մարտիրոսյանը։

Մեր հարցազրույցը եղել է նոյեմբերի 6-ին, իսկ արդեն նոյեմբերի 7-ին Մագան Medmedia.am-ին տեղեկացրեց, որ տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, քանի որ առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել։

Իսկ այսօր, նոյեմբերի 8-ին նա տուն է վերադարձել, քանի որ հիվանդանոցային պայմաններն իրեն դուր չի եկել։ Ուստի նախընտրել է բուժումը տանը շարունակել։

Մեր զրուցակցի խոսքով մինչև այսօր «Տաշիր» Պիցցայի ոչ մի աշխատակից չի հետաքրքրվել իր որպիսությամբ։ Քաղաքացին պահանջում է , որ Տաշիր ընկերության տնօրինությունը պարտավորություն ստանձնի փոխհատուցելու մարդկանց կրած վնասները կամ գոնե բարեհաճ գտնվեն հետաքրքրվելու նրանց առողջական վիճակով։

Զրուցեց՝ Ս․ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ