Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանը խոստացավ հրապարակել պատվաստվածների շրջանում մահացության վիճակագրությունը

Անահիտ Ավանեսյանը խոստացավ հրապարակել պատվաստվածների շրջանում մահացության վիճակագրությունը

390
0

«Վստահաբար չեմ կարող ասել, որ բոլոր դեպքերն են բացահայտվել և այս արատավոր երևույթն առկա է բոլոր երկրներում»,- ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում  2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով իրավապահների կողմից պատվաստման կեղծ վկայականների վաճառքի դեպքերի բացահայտմանը:

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը ռեստրոսպեկտիվ միջոցներ չունի՝ պարզելու համար, թե կովիդից մահացածը պատվաստման սերտիֆիկատը ձեռք է բերել առանց պատվաստվելու, թե իրոք պատվաստված է եղել, և այդ անկարողությունը հարցեր կառաջացնի պատվաստման արդյունավետության վստահության վրա:

«Իրավապահները պետք է շարունակեն կանխարգելիչ միջոցներ իրականացնել և խստորեն արձագանքել՝ նման դեպքերը բացահայտելով։ Վատ եմ ինձ զգում ասելու, բայց՝ նաև խստորեն արձագանքելով, որովհետև, նման արարքը վտանգում է տվյալ անձի կյանքին ու առողջությունը, ինչպես նաև՝ հանրային առողջությանը»,- հայտարարեց Ավանեսյանը:

Նախարարը խոստացավ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ամփոփելով նախորդ ժամանակահատվածում պատվաստվածների շրջանում մահերի թվերը, կհամադրեն դրանք և կհրապարակեն վիճակագրությունը:

«Պատվաստումն արդյունավետ միջոց է, բայց մենք չենք կարող բացառել թե՛ վարակելիությունը, թե՛ հիվանադացության ծանր ընթացքը և թե՛ մահացությունը»,- ասաց առողջապահության նախարարը և հավելեց. «Պատվաստումներն էլ ունեն արդյունավետության տոկոս՝ ինչպես ցանկացած դեղամիջոց և այն չի կարող 100 % երաշխիք տալ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ