Գլխավոր էջ Նորություններ Բժիշկներ Էդուարդ Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը հայցադիմումներ են ներկայացրել դատարան

Բժիշկներ Էդուարդ Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը հայցադիմումներ են ներկայացրել դատարան

272
0

Ազատ Կամք նախաձեռնությունը գրել է.

ԲԺԻՇԿՆԵՐ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՀԱՍՑՐԱԾ ՊՏՂԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԵՄ

Պտղաբերության Կենտրոնը («ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում 2021թ. հոկտեմբերի 15-ին վիրավորել էր բժիշկներ Սամվել Գրիգորյանին և Էդուարդ Հովհաննիսյանին հրապարակայնորեն նշելով՝ «Նրանք ոչ միայն խայտառակում են իրենց մասնագիտությունը, այլ դառնում են սերիական մարդասպաններ»:

Այսօր՝ բժիշկներ Էդուարդ Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը հայցադիմումներ են ներկայացրել դատարան ընդդեմ կազմակերպության՝ պահանջելով պարտավորեցնել հրապարակային կարգով ներողություն խնդրել, ինչպես նաև ընդհանուր երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում վճարել՝ վիրավորանքի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ