Գլխավոր էջ Գլխավոր Մեր հասարակության շրջանում չկա վստահություն կառավարության նկատմամբ․ Արա Զոհրաբյան

Մեր հասարակության շրջանում չկա վստահություն կառավարության նկատմամբ․ Արա Զոհրաբյան

723
0

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ «Covid 19․ վնասները, հետևանքները և մարտահրավերները» խորագրով քննարկում, որին մասնակցում էին մի շարք բժիշկներ, հասարական գործիչներ։ «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ մեր հասարակության շրջանում չկա վստահություն կառավարության նկատմամբ, որը փաստարկված է․«Ի սկզբանե անլրջացրեցին պատվաստման և վիրուսի հետ կապված խնդիրները՝ վարչապետի խոսքով, սա գրիպի նման մի բան է, նախկին Առողջապահության նախարարի խոսքով՝ դիմակները չեն պաշտպանում։ Հետո մենք ականատես ենք լինելու դիմակների պարտադրանքին։ Դրան զուգահետ մենք տեսնում էինք Կառավարության դիրքորոշումը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, մինչդեռ հիմա քաղաքացիներն ավելի շատ են տուգանվել»։

Զոհրաբյանը նշեց, որ պատվաստումներն ու ՊՇՌ հետազոտությունները չեն ծառայել իրենց նպատակին․«Երբ փորձեցինք մահերի տարիքային խմբերը հասկանալ, պարզեցինք, որ Քովիդից մահացածների 85 տոկոսը, 60-ից բարձր տարիքի մարդիկ են։ Եթե պատվաստանյութերը օգտակար են, ապա պետք է օգնեն 60+ մարդկանց։ Եվ այս վարչարարությունը, որն իրականացնում են, արդյո՞ք հասնում  է 60+ մարդկանց, թե ոչ։ Մենք շատ լավ գիտենք, որ 60+  շատ քիչ մարդիկ են, որ աշխատանքային հարաբերության մեջ են գտնվում, իսկ այս վարչարարությունը հիմնականում ազդում  է աշխատող մարդկանց վրա, որովհետև աշխատողներին են փորձում ահաբեկելով պատվաստել։ Սա էլ ցույց է տալիս, որ կիրառվող վարչարարությունը չի նպաստում այն նպատակին, որը պետությունն իր առջև դրել է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ