Գլխավոր էջ Նորություններ Դատապարտյալը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ անվճար վիրահատվել է

Դատապարտյալը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ անվճար վիրահատվել է

525
0
Medical drip in hospital corridor, concept of treatment

Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով:

 

ՄԻՊ աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են: Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի կազմակերպվում իր վիրահատությունը:

 

Բողոքի քննարկման ընթացքում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն: Տևական գրագրությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է:

 

Վիրահատությունից հետո Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ: Վերջինս գոհ է եղել իրականացված վիրահատությունից:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ