Գլխավոր էջ Նորություններ Եվրոպայում COVID-ով հիվանդացությունն աճում է հինգերորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ

Եվրոպայում COVID-ով հիվանդացությունն աճում է հինգերորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ

525
0

Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում է աճել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:

 

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխարհում 3 տոկոսով ավելացել է COVID-ով ախտահարման նոր դեպքերի թիվը: Ընդ որում՝ միակ տարածաշրջանը, որտեղ դեպքերի թիվը շարունակում է աճել, մնում է Եվրոպան, որտեղ հաղորդվում է դեպքերի թվի 6 տոկոս աճի մասին:

 

Մյուս տարածաշրջաններում գրանցվել է COVID-ով հիվանդացության շաբաթական դեպքերի նվազում: Հիվանդությունն ամենից շատ նվազել է Արևելամիջերկրածովյան տարածաշրջանում (12 տոկոսով) և Աֆրիկայում ու Հարավարևելյան Ասիայում (9 տոկոսով):

 

Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է COVID-ով վարակման ավելի քան 3 միլիոն նոր դեպք:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 246 951 274 դեպք, և մահվան՝ 5 004 855 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 347 703-ով, մահացածներինը՝ 5 981-ով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ