Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումը ՄԻԱԿ միջոցը ՉԷ մահվան դեպքերը նվազեցնելու համար. Էդուրադ Հովհաննիսյան

Պատվաստումը ՄԻԱԿ միջոցը ՉԷ մահվան դեպքերը նվազեցնելու համար. Էդուրադ Հովհաննիսյան

640
0

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրել է.

Վերջին օրերին որոշ մարդիկ տարածում են աղյուսակներ, որտեղ Հայաստանը մահացության ցուցանիշով առաջին տեղերում է աշխարհում և քարոզում են պատվաստումը` որպես մահացության ցուցանիշի նվազեցման ՄԻԱԿ միջոց:

 

Մի կողմ դնենք այն փաստը, որ այդ աղյուսակների տվյալները տրված են մեկ առանձին օրվա կտրվածքով և չեն արտացոլում ընդհանուր պատկերը:

 

Ստորև դրված երկու նկարներում պատկերված են Ֆրանսիայի և Հայաստանի համեմատականները:

 

Ապրիլի 8-10-ը Ֆրանսիայում. պատվաստված էին մոտ 16%-ը, համաճարակի պիկերից մեկն էր, օրեկան գրանցվում էր մոտ 650 նոր դեպք 1 մլն բնակչության հաշվով, մահվան ցուցանիշը մոտ 4,5 էր՝ 1 մլն բնակչության հաշվով:

 

Նոյեմբերի 1-3-ը Հայաստանում. պատվաստված են նույն 16%-ը, նույնպես համաճարակի պիկերից մեկն է, օրեկան գրանցվում է նույնպես մոտ 650 նոր դեպք 1 մլն բնակչության հաշվով, բայց մահվան ցուցանիշը մոտ 15 է՝ 1 մլն բնակչության հաշվով:

 

Ավելի քան 3 ԱՆԳԱՄ ՄԵԾ ցուցանիշ:

 

Ինչքան շուտ գիտակցենք, որ պատվաստումը ՄԻԱԿ միջոցը ՉԷ մահվան դեպքերը նվազեցնելու համար, այնքան շատ կյանքեր կփրկենք:

 

Հարկավոր է նաև ՃԻՇՏ կազմակերպել ԲՈՒԺՄԱՆ գործընթացը, սկսած ակտիվ վաղ հայտնաբերումից, պատշաճ ամբուլատոր բուժումից մինչև հոսպիտալացումը և արդյունավետ ստացիոնար բուժումը:

 

ՃԻՇՏ ԱՇԽԱՏԵՆՔ՝ ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ