Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի բնակչությանը սպառնում է «կորոնա-ցեղասպանություն»-ը

Վրաստանի բնակչությանը սպառնում է «կորոնա-ցեղասպանություն»-ը

464
0

Այսօր կորոնավիրուսի պատճառով բնակչությանը սպառնում է «կորոնա-ցեղասպանություն», լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առողջապահության ոլորտի վրացի փորձագետ Դևի Տաբիձեն։ Այս մասին գրում է «apsny.ge»-ն։

 

Վրաստանում վիրուսով վարակվածության մասշտաբներն իսկապես շատ տագնապալի են, և եթե այս համաճարակային իրավիճակը շարունակվի, վարակի մասշտաբները կգերազանցեն 7000-ը։

 

«Այս թվերը պետք է բնակչությանը ցույց տան, որ իրավիճակը շատ ծանր է։ Այս վիրուսի հետ իսկապես անհնար է «խաղ անել» ու «կատակել»: Բոլոր առումներով սա արտասովոր վիրուս է, և հայտնի չէ, թե ինչ այլ նոր շտամ կարող է հայտնվել»,-ասել է վրացի փորձագետը։

 

Ըստ նրա՝ կանոնակարգերը չկատարելու և պատվաստումների ցածր ցուցանիշների ֆոնին վարակման դեպքերի աճին որոշակիորեն նպաստել են նաև լայնածավալ բողոքի ակցիաները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ