Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսային իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել

Կորոնավիրուսային իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել

619
0

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին։

«Կորոնավիրուսային իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Ու ստացվում է այնպես, որ մեղավոր են բոլորը, բացի իրական մեղավորներից»,-նշել է Մանասյանը՝ հավելելով, որ իր հասցեին հնչում են մեղադրանքներ, որոնք կապված են Քովիդի դեմ պայքարում իր հնչեցրած կարծիքներին։

Մանասյանը ներկայացրեց Քովիդի դեմ Վրաստանի պայքարը․«Վրաստանը լոքդաուն արեց մինչև սեպտեմբեր ու նույնիսկ սեպտեմբերը ներառյալ և բոլորը բերում էին Վրաստանի օրինակը, որ տեսեք՝ Վրաստանը ինչ ճիշտ է անում։ Իսկ ես ասում էի, որ Վրաստանը չի կարող այդպես երկար ձգի»։

Անդրադառնալով Հայաստանին, նա ասաց, որ մեր երկրում Քովիդի թվերի աճ գրանցվել է այն ժամանակ, երբ լոքդաուն էր։

«Հաջորդ ակտիվացումը օգոստոս-սեպտեմբերին էր, որը համընկավ նոր ուսումնական տարվա հետ։ Մյուս մեծ ալիքը համընկավ պատերազմի հետ, հաջորդը՝ միտինգների շրջանն էր, և հիմա՝ ներկա մեծ ալիքը»,-նշեց Մանասյանը։

Բժիշկ նաև հայտնեց, որ 3 միլիոն բնակչության հաշվով Հայաստանն ունի 6328 մահ։

«Վրաստանում մինչև սեպտեմբեր իդեալական վիճակ էր, որը իրականում թվացյալ լավ վիճակ էր։ Մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում գրանցվել է 10․045 մահ»,-ասել է Մանասյանը՝ հավելելով, որ Հայաստանում բոլոր արհավիրքներով հանդերձ, 1 միլիոն բնակչության հաշվով մոտ 500 հոգի ավելի քիչ է մահացել, քան Վրաստանում։

«Եթե մենք ամառվա ալիքը չունենայինք, ամառվա իմունիզացիան չունենայինք, և այդպես Վրաստանի նման մտնեինք սեպտեմբերի 27-ի պատերազմ, Դուք պատկերացնու՞մ եք ինչ կլիներ Հայաստանում։ Վրաստանում եղավ այն, որ այնտեղ ավելի շատ եղան մահեր, քան Հայաստանում»,-նշել է նա։

Բժշկի խոսքով՝ իմունիզացիային այլընտրանք չկա և չի էլ լինելու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ