Գլխավոր էջ Նորություններ Նոր տեխնոլոգիայով կբացահայտեն պատվաստումների կեղծ վկայականներ ունեցողներին

Նոր տեխնոլոգիայով կբացահայտեն պատվաստումների կեղծ վկայականներ ունեցողներին

264
0

Ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողները հայտարարել են թեստի մշակման մասին, որը հաստատում է պատվաստման փաստը։ Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիան կօգնի բացահայտել պատվաստումների կեղծ վկայականներ ունեցողներին։ Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, հայտնել է Գամալեյի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

 

Նրա խոսքով, թեստի շրջանակներում արյան թեստ է անցկացվում ադենովիրուսի նկատմամբ հատուկ հակամարմինների առկայության համար, որն օգտագործվում է Sputnik V-ի առաջին բաղադրիչում և Sputnik-Light-ում։

 

Sputnik V-ի առաջին բաղադրիչը հիմնված է ադենո 26-ի վրա։ Մարդկանց մոտ այն չափազանց հազվադեպ է: Հետևաբար, ադենո 26-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատվաստված են:

 

Գինցբուրգը նշել է, որ մասնագետները մոտ մեկ ամիս է, ինչ այս եղանակով թեստավորում են ինտենսիվ թերապիայի հիվանդներին։ Ըստ ինստիտուտի, ստուգմամբ հաստատվել է պատվաստման վկայական ունեցողների մոտ 80%-ի պատվաստման փաստը։ Մյուսների փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ, կեղծված են եղել։

 

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում 56 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ բաղադրիչ, այսինքն՝ չափահաս բնակչության կեսից պակասը։ Միևնույն ժամանակ գրանցվում են COVID-19-ից հիվանդացության և մահացության առավելագույն ցուցանիշները։ Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման ավելի քան 40 հազար նոր դեպք, գրեթե 1200 մարդ  համաճարակի զոհ է դարձել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ