Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

171
0
Medical drip in hospital corridor, concept of treatment

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։ Ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում` բժիշկների հսկողության ներքո։

 

Քրեակատարողական ծառայությունից միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ի կենսաբանական մահը։

 

Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ