Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում կորոնավիրուսի 5 553 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 5 553 նոր դեպք է գրանցվել

581
0

Վրաստանում նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 553 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 726 941-ն են:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  4 223 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 669 822 մարդ։ Վարակից մահացել է ևս 47 մարդ, ընդհանուր՝ 10 136: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 11.36%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.02%, վերջին 7 օրվանը՝ 9.06%:

Նշենք նաև, որ ըստ աղբյուրի՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 31-ին COVID-19-ի դեմ պատվաստվել է 1402 մարդ։

Վրաստանում պատվաստման գործընթացը կտրուկ նվազել է հոկտեմբերից: Անցած ամիս, ամենաշատ օրական պատվաստումը՝ ավելի քան 9000 պատվաստում՝ իրականացվել է ընդամենը երկու անգամ, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական մինչև 30 000 պատվաստումներ։

Վրաստանի խոշոր գյուղերում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է «Պատվաստումների մարաթոնը», սակայն, ըստ վիճակագրության, պատվաստումների մակարդակը դեռ շատ ցածր է։

Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ից։ Մինչ օրս կատարվել է 1 978 857 պատվաստում։ Առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1,036,464 մարդ կամ չափահաս բնակչության 36,5%-ը։ Ամբողջությամբ պատվաստվածների թիվը 940 546 է, որը կազմում է չափահաս բնակչության 32,9%-ը։

Վրաստանում պատվաստումն իրականացվում է կամավոր սկզբունքով՝ Pfizer, Sinopharm և Sinovac պատվաստանյութերով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ