Գլխավոր էջ Uncategorized Արագ թե՞ առողջ սնունդ

Արագ թե՞ առողջ սնունդ

3453
0

Արագ թե՞ առողջ սնունդ. այս է խնդիրը: Ֆաստ Ֆուդ կոչվող անունդը բավականին համեղ է. Այս հարցում համամիտ են գրեթե բոլորը: Հասկացությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1921թ-ին: Առաջին արտադրող ընկերությունը White Castle-ն էր, որը առաջին ներկայացրած ապրանքանիշը տվյալ ժամանակաշրջանում անհայտ ու անհասկանլի համբուրգերներն էին: Սակայն ընկերության սեփականատեր Բիլլի Ինգրամը դիմեց մի խորամանկ քայլի. հատուկ վարձված, սպիտակ խալաթներով մարդիկ տպավորություն էին ստեղծում, որ նույնիսկ բժիշկներն են համբուրգերներ գնում: Հետագայում աշխարհի տարբեր ծայրերում սփռվեցին նմանօրինակ ընկերությունները: Իսկ առաջինը ստեղծված ընկերությանը լուրջ մարտահրավեր նետեց «ՄաքԴոնալսը»: Բժիշկները իրականում այնքան էլ համամիտ չեն արագ պատրաստվող համեղ սննդի հետ: Կարծում են, որ դրանք վնասակար են, հիմանականում՝ ճարպոտ և բերում են գիրացման ու ճարպակալման:

Քայքայիչ սննդային հավելումներ, համային մանիպուլյացիաներ, սրանք բոլորը պարզապես համեղ ակնթարթներ են պարգևում, այնինչ դրանց պատճառով օրգանիզմում կործանարար պրոցեսներ են սկսվում, որոնք զգացնել են տալիս իրենց մասին ամենաանհարմար պահերին՝ առաջացնելով տարբեր առողջական խնդիրներ մարսողական համակարգում:

Էնդոկրնոլոգ Թամարա Ջանվելյանը կարծում է, որ սննդակարգից պետք է բացառել  Ֆաստ ֆուդը։

Ֆաստ ֆուդը պարունակում է հեշտ յուրացվող ածխաջրեր, ինչն էլ հանգեցնում է արյան մեջ շաքարի քանակի բարձրացմանը։ Իսկ հավելյալ կալորիաները նպաստում են ինսուլինի արագ արտազատմանը, որն էլ անաբելիկ հորմոն է և հանգեցնում է քաշի ավելացման, ապա ճարպակալման։ Նման խնդիրը արդիական է բոլոր երկրներում ։

Անկախ բժիշկների հորդորներից ու հակացուցուների, վնասկար ազդեցությունների մասին խոսելուց Մանեն ամեն օր օգտվում է Ֆաստ Ֆուդ-ից:

«Այն շատ համեղ է, բացի այդ բավականին մատչելի: Արագ կշտացնում է և դեռ առողջությունս չի վնասել, արդեն 3 տարի է աշխատանքի բնույթով պայմանավորված ամեն օր, նույնիսկ մի քանի անգամ ուտում եմ իմ սիրելի համբուրգերները և չիզբուրգերները»:

Լիլիթը հակադարձում է, աշխատում է հնարավորինս քիչ օգտագործել նմանօրինակ սնունդ:

«Լսել եմ, որ ձեթը, որի պատրաստում են նման բաները, օրինակ այդքան համեղ ֆրիները, երկար ժամանակ չեն փոխվում: Բացի այդ վստահ չեմ, որ հիգենիան է պահպանվում: Հատկապես ամռան այս շոգին, դրանք շատ շուտ կփչանան, իսկ ժամկետի և թարմության մասին խոսելը նույնիսկ ավելորդ եմ համարում»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ