Գլխավոր էջ Օրվա թեման Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

1187
0

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1994-ին իր բանաձեւով (A/RES/49/114) սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր (International Day for the Preservation of the Ozone Layer), գրում է Calend.ru-ն։ Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանիր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»:

1987-ի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ մասնակից երկրները պետք է սահմանափակեն կամ ամբողջովին դադարեցնեն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը:

Օզոնային շերտը երկրի վրա տարածվում է հսկա ծածկոցի նման, որը գնում է դեպի տիեզերք: Այն պաշտպանում է երկիր մոլորակը ուլտրամանուշակակագույն ճառագայթների ունեցած աղետալի ազդեցությունից:

Եթե այդ շերտը երբեւէ մաշվի, դա վտանգավոր կլինի ամբողջ բիոսֆերայի համար, բոլորի եւ այն ամենի համար, ինչը շնչում է: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կուրություն եւ այլ հիվանդություններ՝ երկիր մոլորակի համար ստեղծելով աղետալի առողջապահական խնդիրներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ