Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

249
0

Հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 63-ը Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

 

Գրանցվել է մահվան 2 դեպք։ Հիվանդներից 91-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոք-սրտային անբավարարություն: 70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն:

 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16372 քաղաքացու հետազոտություն, որից 1913-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ