Գլխավոր էջ Գլխավոր ՀԱՍՏԱՏՎԵՑ․ Հայաստանում երեխաներին կպատվաստեն․ ու՞մ ուսերին կմնա պատասխանատվության բեռը

ՀԱՍՏԱՏՎԵՑ․ Հայաստանում երեխաներին կպատվաստեն․ ու՞մ ուսերին կմնա պատասխանատվության բեռը

1006
0

Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում:

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում առկա հաղորդագրության համաձայն՝ սահմանվել է, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Հիվանդությունների վերահոսկման և կանխարգելման բաժնի մանկաբույժ՝ Պիրիջիտա Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկի ընթացքում նշել է, որ տարիքային շեմի փոփոխության դիրքորոշումը Դեղերի Եվրոպական գործակալության կողմից է եղել։ Մեր երկրում ևս տարիքային շեմի փոփոխություն կատարվեց, ըստ նրա՝ հետպատվաստումային բարդություններ չեն առաջացել, բայց դեռահասների պատվաստումային ամփոփ վիճակագրություն դեռ չկա։

«Այս հիվանդության տարածողն ավելի շատ դեռահասներն ու երեխաներն են, շատ ավելի լավ կլինի նրանք ևս պատվաստվեն»,-նշել է նա։

Արսեն Թորոսյանի հավաստմամաբ էլ, ինքն արդեն իր 12 տարեկան դստերը պատվաստել է ու հետպատվաստումային ոչ մի բարդություն չի եղել։ Նշենք, որ նախկին նախարարը հորդորել էր ազգաբնակչությանը երեխաներին պատվաստել քովիդի դեմ։

«Մոդեռնա» պատվաստանյութն առաջին անգամ ներկրվեց Հայաստան հոկտեմբերի 4-ի երեկոյան: Լիտվայի կառավարությունը 50 հազար դեղաչափ էր նվիրաբերել մեր երկրին: Նորվեգիայի Հանրապետությունն էլ պատրաստվում է նվիրաբերել «Մոդեռնայի» 620 հազար 400 դեղաչափ:

Նշենք նաև, որ  Սկանդինավյան մեկ այլ երկիր՝ Նորվեգիան, 30-ից ցածր տարիքի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «Ֆայզեր»-ով պատվաստվել, տեղեկանում ենք https://russian.rt.com/inotv/2021-10-09/Le-Monde-skandinavskie-strani-ogranichili կայքից։

Իսկ, ըստ՝ https://nplus1.ru/news/2021/10/07/moderna-stop կայքի՝ Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան դադարեցրել են Moderna-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց մոտ, մինչդեռ Շվեդիան և Դանիան ժամանակավորապես դադարեցրել են երիտասարդների օգտագործումը՝ անկախ սեռից, հաղորդում է Reuters- ը: Երկիրը նման որոշում է կայացրել երիտասարդ տղամարդկանց մոտ պատվաստանյութերով mRNA- ի իմունիզացիայի հազվագյուտ կողմնակի ազդեցության պատճառով `միոկարդիտ և պերիկարդիտ:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ