Գլխավոր էջ Գլխավոր Մի լուսանկարի պատմություն․ Իսկ ի՞նչ է տեսնում Փաշինյանը

Մի լուսանկարի պատմություն․ Իսկ ի՞նչ է տեսնում Փաշինյանը

909
0

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությանը։ Եվ ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև օրերս հրապարակաված լուսանկարին, որտեղ պաշտոնատար մի շարք անձինք, այդ թվում, Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը դիմակ չեն կրել։

Իհարկե, հետաքրքիր է, որ Կառավարության նիստի ընթացքում քննարկման կամ հիշատակման առարկա է դառնում մի լուսանկար։

«Ես ուզում եմ անդրադառնալ նաև այն շահարկումներին, որ  ինչ որ պետական միջոցառումից, ընդունելությունից ինչ որ ֆոտո են վերցնում ու տարածում են՝ վայ տեսեք պաշտոնյաները դիմակ չեն կրում։ Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ, սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են։ Պետք է այդ էժան շահարկումներին չտրվել»,-ասել է նա։

Զարմանալի է, որ վարչպետը լուսանկարը էժան շահարկում է համարում։ Իրականում, պարզից էլ պարզ է՝ հանրային վայրերում դիմակ մեծապես չենք կրում, դե հանրային տրանսպորտում էլի կարելի է հատ ու կենտ դիմակով մարդկանց տեսնել, բայց մեղմ ասած տարօրինակ է, որ այն մարդիկ, ովքեր մեզ անընդհատ հիշեցնում են դիմակ կրելու մասին՝ չեն կրում։

Եվ վերջում, ինչպես հաճախ է լինում, այս անգամ ևս վարչապետը հիշեցրեց․«Եվ ի վերջո, պետք է այո, հստակ ասենք, որ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են մարդիկ, ովքեր իրականացնում են հակապվաստումային քարոզչություն»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ