Գլխավոր էջ Նորություններ Հղիների ընտանիքների անդամները պետք է օր առաջ պատվաստվեն. նախարար

Հղիների ընտանիքների անդամները պետք է օր առաջ պատվաստվեն. նախարար

659
0

Կորոնավիրուսի դելտա շտամը ագրեսիվ կերպով ազդում է նաեւ հղի կանանց վրա: Հղիներին պաշտպանելու համար նրանց ընտանիքի անդամները պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարի խոսքով, այս պահին Հայաստանում կա COVID-19-ով հիվանդ 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, եւ նրանք թթվածնային կախյալ են:

 

Ինչպես նշեց Ավանեսյանը, հղիներին պաշտպանելու համար նրանց ընտանիքի անդամները, ովքեր չունեն բժշկական հակացուցումներ, պետք է օր առաջ պատվաստվեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ