Գլխավոր էջ Նորություններ Դելտա շտամը կազմում է աշխարհում COVID-19-ի դեպքերի գրեթե 100%-ը

Դելտա շտամը կազմում է աշխարհում COVID-19-ի դեպքերի գրեթե 100%-ը

384
0

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը կազմում է աշխարհում դեպքերի գրեթե 100%-ը։ Այս մասին գրում է Ria-ն։

 

«Դելտան» այժմ ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր վիրուսների 100%-ն է, 95%-ը վերջերս էր, այսօր արդեն 100%-ի միտում ունի»,- ասել է նա։

 

Երբ վիրուսը բազմանում է կամ ինքն իրեն կրկնօրինակում է, այն երբեմն փոքր-ինչ փոխվում է: Այս փոփոխությունները կոչվում են «մուտացիաներ»: Երբ գիտնականներն օգտագործում են «շտամ» բառը, նրանք նկատի ունեն վիրուսի գենետիկորեն տարբեր ճյուղ, որը տարբերվում է մեկ կամ մի քանի մուտացիաներով իր «ծնողից»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ