Գլխավոր էջ Նորություններ Պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար․ մասնագետ

Պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար․ մասնագետ

201
0

Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար։ Նման կարծիք է հայտնել պատվաստումների հարցով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։

 

Թե ում համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոշի՝ երկրում ստեղծված իրավիճակի վերլուծության հիման վրա:

 

«Հուսով ենք, որ մինչև ամսվա վերջ պատվաստումների տոկոսը էապես կավելանա։ Եթե արդյունք չլինի, և վարակի մակարդակը բարձր մնա, ապա երկիրը կկարողանա ընտրել պարտադիր պատվաստումների ուղին բնակչության որոշ խմբերի համար»,- ասել է Չխաիձեն։ Նրա մեկնաբանությամբ, պատվաստումը կարող է պարտադիր դառնալ բժշկական անձնակազմի, բյուջետային հիմնարկների աշխատողների, ուսուցիչների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր ստիպված են շփվել մեծաթիվ մարդկանց հետ։

 

Պարտադիր պատվաստման խնդրին զգուշությամբ է մոտենում նաև Վրաստանի առողջապահության նախարարությունը։

 

«Մենք ամեն ինչ քննարկում ենք համակարգող խորհրդում և որոշում ենք կայացնում: Այժմ մենք պետք է խրախուսենք պատվաստումների գործընթացը և զերծ մնանք հարկադիր միջոցներից: Սա Առողջապահության նախարարության դիրքորոշումն է»,- ասել է նախարար Եկատերինա Տիկարաձեն։

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին հայտարարություն էր արել հարկադիր պատվաստումների անթույլատրելիության մասին։ Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է «ոչ թե ստիպել, այլ համոզել», որ պատվաստվեն։

 

Հոկտեմբերի 25-ի դրությամբ՝ Վրաստանում իրականացվել է 1 950 693 պատվաստում։ Պատվաստման ամբողջական կուրսն անցել է 925169 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 32,4%-ը։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ