Գլխավոր էջ Գլխավոր Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն․ Արսեն Թորոսյան

Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն․ Արսեն Թորոսյան

1226
0

Առողջապահության նախկին նախարարն, այսօր ՀՀ ԱԺ-ում  մեկ անգամ ևս հիշեցրեց իր աթեիստ լինելու հանգամանքը։ Մինչ այդ նա խրախուսելով ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշումը, նշեց, թե երբ նա սովորական փոքրիկ բժշկական կենտրոնի տնօրեն է եղել, իր մտքով էլ է անցել այս օրենքը․

« Զարմացել եմ, թե ո՞նց կարանք մենք էտքան հանգստանանք, երբ լիքը հիվանդ կա սպասող և   ոլորտը միայն հերթապահ բժիշկների հաշվին էր ծանրաբեռնվում ու մյուսները հանգստանում էին։Իմ համար զարմանալի ա, որ մենք սենց պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքներում սենց էժան շահարկումներ ենք անում։ Սկսում ենք ինչ որ քրիստոնեական արժեքների ու ավանդույթների հետ կապել․․․»,-չհասցնելով խոսքն ավարտին հասցնել Նազարյանը սկսեց արձագանքել տեղից։

Մինչ Նազարյանը զայրացած իր մեկնաբանությունն էր տալիս Թորոսյանի խոսքերին, նախկին նախարարը հաստատուն կերպով ևս մեկ անգամ պնդեց․

« Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն, ի տարբերություն շատերի ես չեմ թաքցնում իմ կրոնական չպատկանելիությունը կամ պատկանելիությունը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ