Գլխավոր էջ Գլխավոր Եվս 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում. Արսեն Թորոսյան

Եվս 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում. Արսեն Թորոսյան

861
0

Մարտի 11-ին արձանագրվել է կորոնավիրուսի  ևս երեք դեպք: Այս պահին փաստացի ունենք հաստատված չորս դեպք: Պացիենտներից երեքը  գանգատներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն:

Այս մասին մարտի 12-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա պնդմամբ` այս պահին միայն մեկ հիվանդն ունի գանգատներ` աջակողմյան բազալ թոքաբորբ և ստանում է սիմպտոմատիկ բուժում:

Վարակի հայտնաբերման և տարվող միջոցառումների հետ կապված նախարարն ընդգծեց, որ վարակված երեք անձինքն ժամանել են Իտալիայից վերջին մի քանի օրերին: ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ` թե տնային այցերի, թե հեռախոսազանգերի միջոցով:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ մյուս կանխարգելիչ միջոցառումների մեջ է մտնում վարակվածների հետ վերջին օրերին անմիջական շփում ունեցած անձանց մեկուսացումը:

«Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի: Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ բնակավայրերում: Եվ հնարավոր է հետագայում նրանց միջից տնտրվել են մարդիկ, ովքեր կմեկուսացվեն հատուկ պահման վայրերում»,-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ