Գլխավոր էջ Նորություններ Սուր շնչառական վարակների թիվը երկու անգամ նվազել է. Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան

Սուր շնչառական վարակների թիվը երկու անգամ նվազել է. Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան

652
0

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերի կասկած անգամ չկան:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հանրապետության բուժհիմնարկներում ստացիոնար բուժօգնություն է ստանում 61 հիվանդ, որից 30-ը՝ երեխաներ են: Ամբուլատոր դիմելիությունը կազմել է 96, որից 62-ը երեխաներ են:

Խոսելով ուսումնական հաստատություններում բացակաների թվի մասին՝ մեր զրուցակիցն ասել է. «Մարտի 11-ի դրությամբ՝ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում բացակաների թիվը կազմել է 12.6 %, որից հիվանդության պատճառով՝ 2,7 %: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում դպրոցներից 30 երեխա տուն է ուղարկվել: Մայրաքաղաքի մանկապարտեզներում բացակաների թիվը հասնում է 35,7 %-ի, որից միայն 2 %-ն է հիվանդ: Հանրապետության շրջանների հանրակրթական դպրոցներում բացակաների թիվը կազմում է 7,6 %, որից 1%-ը՝ հիվանդության պատճառով, իսկ նախադպրոցական հստատություններում՝ 21,2 %, ընդ որում 1%-ն է միայն հիվանդ: Պետք է նշենք, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների թիվը, վերջին օրերի համեմատ, երկու անգամ նվազել է. համաճարակաբանական վիճակը հանգիստ է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ