Գլխավոր էջ Նորություններ ՁԻԱՀ-ի կենտրոնի գրառումը` Առողջապահության նախարարության պարզաբանման վերաբերյալ

ՁԻԱՀ-ի կենտրոնի գրառումը` Առողջապահության նախարարության պարզաբանման վերաբերյալ

598
0

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու մասին առողջապահության նախարարության պարզաբանման վերաբերյալ ‼️

Ուղղակի մեջբերում առողջապահության նախարարության պարզաբանումից. «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը»:

 Որևէ քննադատության չի դիմանում պարզաբանման այս դրույթը: Եթե ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ առկա խտրական վերաբերմունքին որոշակիորեն նպաստում է այդ վարակի ախտորոշումը և բուժումը միայն ՁԻԱՀ-ի կենտրոնում իրականացնելը, ապա ինչպես կարող է այդ տեսանկյունից իրավիճակ փոխվել ինֆեկցիոն հիվանդանոցին ՁԻԱՀ-ի կենտրոնի միացման դեպքում, երբ նշված գործառույթներն ըստ էության կրկին իրականացվելու են մեկ նոր ստեղծվող կազմակերպությունում:

‼️Հ.Գ. Ի դեպ, ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, այլ ոչ թէ առանձին հիվանդություն, ուստի անհեթեթություն է ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ և ՁԻԱՀ-ով պացիենտներ հասկացությունների տարանջատումը:

Հարց. Ի՞նչ ձևով ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ