Գլխավոր էջ Գլխավոր ՆՈՐ ՍՈւ՞Տ․ ինչու՞ է իրավաբանը ոստիկանությունում հաղորդում ներկայացրել

ՆՈՐ ՍՈւ՞Տ․ ինչու՞ է իրավաբանը ոստիկանությունում հաղորդում ներկայացրել

1605
0

Օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որն այնուհետև իրենց կողմից նաև գովազդվեց նույն սոցիալական ցանցում։ Տեսանյութի հղումը մակագրվեց այսպես ՝ «Պատվաստվելով դուք դառնում եք վահան ոչ միայն ինքներդ ձեզ համար, այլև կանխում եք վարակի տարածումը՝ պաշտպանելով ձեր հարազատներին ու մտերիմներին» ։

Սեպտեմբերի 16-ին կառավարության հերթական նիտի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն, այլ բան ասաց․ «Որևէ մի միջոցառում, ինքնին չի կարող մեզ երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը»: Թեպետ, միայն նախարար Ավանեսյանը չէ, որ փաստում է սա։ Ինչպես նախարարը, այնպես էլ ԱՆ-ի այլ ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ պատվաստումը չի բացառում վարակվելը։ Ավելին՝ շատ մասնագետներ փաստում են, որ թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված անձը նույն կերպ է վարակ փոխանցում։

Այս դեպքում ի՞նչ է ուզում ասել ԻՔՄ-ն, ի՞նչ է ուզում «հասցնել» քաղաքացիներին։ Սո՞ւտ։ Ինչպե՞ս կարող է պատվաստված անձը դառնալ վահան և վարակի տարածում կանխել։ Որտե՞ղ են մեզ ուզում մոլորեցնել։ Կամ ինչո՞ւ։ Որպեսզի մարդիկ պատվաստվե՞ն։ Այդ դեպքում լավ կլիներ չտարածեին այն, ինչը նախարարությունից և շատ մասնագետների կողմից արդեն իսկ հերքվել է։ Իհարկե, այն որ մահացությունը կրճատվում է այն երկրներում, որտեղ պատվաստման բարձր ցուցանիշ կա,դա փաստ է։ Մեզ մոտ նույնպես ոլորտի գիտակները կոնկրետ թիրախային խմբին հորդորում են պատվաստվել, որպեսզի վարակվելու դեպքում մահացության դեպքերը մինիմալի հասցնեն։ Բայց այն, որ պատվաստումը կանխում է վարակի տարածումը, մեղմ ասած ՝ անիրատեսական է։

Իհարկե, նախարարությունն իր իրարամերժ հայտարարությունների համաձայն՝ պատվաստված անձանց չի պարտադրում ՊՇՌ թեստ հանձնել, ինչը նույնպես անտրամաբանական է։ Հենց իրենք են որ ցանկացած ասուլիսի, հարցազրույցի և նիստերի ժամանակ շեշտում են, որ վարակվել և վարակել կարող է նաև պատվաստված անձը։ Սակայն, որպես բոնուս, նրանց չեն ուզում ֆինանսապես ճնշել՝ թեստ պահանջելով, քանի որ դա իրենց հաշվին պետք է լիներ։ Թեպետ ինչպես ասուլիսներից մեկում նշել է բժիշկ Գևորգ Գրիգորյանը, օրինակ ՝ Ֆրանսիայում, պատվաստված անձանց համար թեստավորումն անվճար է։ Սա թերևս կարելի է հասկանալ, որպես պատվաստման խրախուսանք, սակայն մեզ մոտ առհասարակ ազատել են պատվաստվողին թեստավորումից՝ հստակ խտրականութուն դնելով պատվաստված և չպատվաստված անձանց միջև։

Ինչ վերաբերում է վերոնշյալ վիճահարույց հոլովակին՝ իրավաբան Էմիլ Մարկոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ « Հաղորդումը Դանիել Իոննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» պաշտոնական էջում զետեղված և գովազդվող սուտ ու ապատեղեկատվական գրառման տարածման և տեսանյութի վերաբերյալ է։ Պիտի նշեմ, որ տվյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը և անգամ հակասում է ՀՀ Առողջապահության նախարարության և նախարարի բազմաթիվ այն հայտարարություններին, որ պատվաստված մարդիկ շարունակում են մնալ վարակակիր և անգամ իրենք էլ վարակվում են COVID19-ով։ Ասեմ ավելին, անգամ Հայաստանում պատվաստումից հետո արձանագրվել է մարդկանց մահ և ոչ մի «վահան» չի առաջանում պատվաստումից հետո, ուստի խնդրում եմ չհավատալ և շարունակեք պահպանել անվտանգության և կանխարգելման կանոնները, չհիմնվել նման էժանագին քարոզչությանը, որը կարող է բազմաթիվ մարդկանց համար կյանքի և առողջության համար վտանգավոր լինել, պատվաստումից հետո դուք ոչ մի կերպ պաշտպանված չե՛ք համավարակից և դիմացինին վարակելու հավանականությունիից, եղեք զգուշավոր ու մի հավատացեք սուտ ապահովագրված լինելու և ինչ-որ վահան ունենալու առեղստվածի», նշել է  Մարկոսյանը։

Ըստ նրա՝ հրապարակումը տարածողները ամենայն հավանականությամբ ունեն այլ շահադիտական դրդապատճառներ կամ միտումնավոր փորձում են վնասել մեր կյանքն ու առողջությունը։ Հավելում է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ