Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Covid 19-ը և հղիություն․ քանի՞ հղի է մահացել Քովիդից

Covid 19-ը և հղիություն․ քանի՞ հղի է մահացել Քովիդից

637
0

Քովիդով հիվանդ հղիների բուժմամբ զբաղվում է երկու մասնագիտացված կենտրոն։ Այդ երկու կենտրոններում միջին հաշվարկով հարյուր հղիներ մշտապես բուժման կարիք ունեն։ Այս մասին ասել է Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը։

Անդրադառնալով հղիների պատվաստման հարցին, նա նշեց․«Ամբողջ խնդիրը նրանում է, որ շատ քիչ ժամանակ է անցել։ Ճիշտ է, տարի ու կես է մենք պայքարում ենք պանդեմիայի դեմ, բայց գիտական բազա հավաքելու համար, իհարկե, ավելի շատ ժամանակ է պետք։ Միֆերը ծնվում են տեղեկության պակասից, բնականաբար, բոլոր դատարկ տեղերը մարդիկ փորձում են լցնել իրենց կարծիքներով և միֆերով։ Այսօր արդեն աշխարհում գոյություն ունեն հետազոտություններ։ Պատվաստված 160 հազար հղիներ հետազոտվել են և որևէ բացասական երևույթ, հետևանք այդ պատվաստումների հետևանքով չենք ունենցել»։

Ըստ Գրիգորյանի՝  նախորդ տարի Covid 19-ի հետևանքով ունեցել ենք 5 հղիի մահ և այս տարվա մինչև հոկտեմբեր ամիսը ևս 5-ը: Նա ենթադրում է, որ այդ թիվը ըստ ամենայնի կավելանա։

«Հղիների պատվաստման համար օպտիմալ տարբերակը՝ մինչև հղիությունը պատվաստվել է, որպեսզի ապահով գնալ այդ հղիության շրջանին։ Բացի կնոջից առաջնահերթ պետք է պատվաստվեն նաև ամուսինը և ընտանիքի մյուս անդամները, ովքեր պատասխանատվություն են կրելու այդ կնոջ հղիության ընթացքի համար։ Այսինքն, եթե ընտանիքում պլանավորվում է երեխայի ծնունդ, ուրեմն բոլորը պատասխանատվությունը պետք է կիսեն։ Իսկ եթե կինը հղի է և ուզում է պատվաստվել, արդեն կան հետազոտություններ, կան խորհրդատվություններ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից, որոնք որ հորդորում են և խորհուրդ են տալիս, և ցանկալի է պատվաստվել այն հաշվարկով, որ երրորդ եռամսյակում կինն արդեն իսկ պատվաստված լինի և հակամարմիններ ունենա, քանի որ ապացուցված է, որ Քովիդի բարդությունները, Քովիդի բարդացումը հղի կնոջ մոտ հիմնականում երրորդ եռամսյակում է վրա հասնում։ Ծանր դեպքերը մենք միշտ ունենում ենք մեծ հղիությունների հետ կապված»,-հայտնել է Գրիգորյանը։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ