Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակվածներից 2-ը իրենց լավ են զգում, իսկ 1 հիվանդի մոտ կա...

Կորոնավիրուսով վարակվածներից 2-ը իրենց լավ են զգում, իսկ 1 հիվանդի մոտ կա աջակողմյան թոքաբորբ․ Արսեն Թորոսյան

940
0

Քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ խոսել է Հայաստանում Նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ։

Նա մասնավորապես ընդգծեց, որ վարակվածներից 2-ը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իտալիայի։

«Վերջիններս Հայաստան ժամանած պահից եղել են հսկողության տակ․ գանգատների առաջանալուն պես նրանց տեղափոխել ենք Ինֆեկցիոն հիվանդանոց և թեստավորման արդյունքում գրանցել ենք դրական արդյունք»։

Արսեն Թորոսյանը նշեց, որ վարակվածներից երկուսը իրենց լավ են զգում և գանգատներ չունեն, իսկ մեկ հիվանդի մոտ կա աջակողմյան թոքաբորբ, որը հավանաբար ախտանշանային բուժումից հետո արագ կանցնի։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին զբաղվում են վարակված անձանց հետ շփված մարդկանց մեկուսացման խնդրով։

«Նրանց հետ շփված մարդիկ շատ չեն և փաստացի այս պացիենտները համարվում են բերովի դեպքեր,այսինքն մենք լոկալ տարածում չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ