Գլխավոր էջ Գլխավոր Էջմիածնում՝ հարսանիքի ընթացքում, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նրանց մոտ կորոնավիրուս...

Էջմիածնում՝ հարսանիքի ընթացքում, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)

2723
0

«Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղելցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»: Այս մասին իր ֆեյսբուքի էջում մարտի 11-ին գրել է Գևորգ Գրիգորյանը։

«Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:

Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»:

❗️❗️❗️ՇՏԱՊ❗️❗️❗️Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում #կորոնավիրուսի ևս…

Geplaatst door Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան op Woensdag 11 maart 2020

Կորոնավիրուսով վարակված անձանցից 1֊ը Էջմիածնի բնակիչ է. մանրամասներ

Geplaatst door Վաչիկ Գրիգորյան op Woensdag 11 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ