Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուկրաինայում երեք շաբաթով ընդհանուր կարանտինային ռեժիմ կսահմանվի

Ուկրաինայում երեք շաբաթով ընդհանուր կարանտինային ռեժիմ կսահմանվի

743
0

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրում երեք շաբաթով ընդհանուր կարանտինային ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է interfax.ru–ն՝ հղում տալով Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորիա Սյումարի հայտարարությանը։

Կարանտինը կգործի մարտի 12–ից մինչև ապրիլի 3–ն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում երկրում փակ կլինեն կրթական հաստատությունները, կչեղարկվեն բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է 200–ը։

Պատգամավորի խոսքով՝  մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը նույնպես դադարեցվելու է: Սահմանին 219 անցակետերից կգործեն 49-ը, որտեղ կարանտինի համար հատուկ կացարաններ կլինեն։

Բացի այդ, Ուկրաինայի կառավարությունը տեղական մասնավոր ընկերություններին 100 միլիոն գրիվնա կհատկացնի պաշտպանիչ սարքավորումներ գնելու համար:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:

Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ